top of page

Առաջին անգամ Ադրբեջանի կողմից այդքան բացեիբաց և միանշանակ հանդես է գալիս Թուրքիան․ Ս․Նարիշկին

Oct 6, 2020
1 min read

Ռուսաստանի արտաքին հետախուզական ծառայության պետ Սերգեյ Նարիշկինը, անդրադառնալով Արցախում ընթացող ռազմական գործողություններին,անհանգստացնող երկու հանգամանք է նշել: Նախ՝ նա պաշտոնապես հաստատել է, որ Արցախի դեմ կռվում են Մերձավոր Արևելքից բերված ահաբեկիչներ: Եվ երկրորդ, նշել է արտաքին նոր գործոնի՝ Թուրքիայի՝ Ադրբեջանին բացեիբաց սատարելու հանգամանքը: Այս մասին հայտնել է TASS լրատվական գործակալությունը: «Արտաքին հետախուզության ծառայության տվյալներով՝ հակամարտության գոտի են բերվում Մերձավոր Արևելքում կռվող ահաբեկչական կազմակերպությունների, այդ թվում՝ «Ջաբաթ Ան Նուսրա», «Ֆիրկատ Ալ Խազմա» և «Սուլթան Մուրադ» և այլ խմբավորումներից վարձկաններ: Մեզ չի կարող չանհանգստացնել, որ Անդրկովկասը կարող է դառնալ նոր ցատկահարթակ ահաբեկչական կազմակերպությունների համար, որտեղից գրոհայինները կարող են մուտք գործել Ադրբեջանի և Հայաստանի սահմանակից երկրներ, այդ թվում՝ Ռուսաստան: Լեռնային Ղարաբաղի շփման գծում բախումներ նախկինում էլ են եղել: Իրավիճակի այս սրացումը մեծ մտահոգություն է առաջացնում ոչ միայն իր մասշտաբների, այլև սկզբունքորեն արտաքին նոր գործոնի ազդեցության պատճառով: Առաջին անգամ Ադրբեջանի կողմից այդքան բացեիբաց և միանշանակ հանդես է գալիս Թուրքիան»,- ասել է Նարիշկինը:

 
 
 

Comments


bottom of page