Search

էդ ո՞վ չգիտի Հանրապետական կուսակցության հետ մեր ունեցած առճակատումները. Նաիրա Զոհրաբյան


Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Քաղաքական բանավեճը «պլինդուսից» ցածր իջեցրած, բացառապես ֆեյքերով ու կոմպրոմատներով, անձնական տիրույթ քրքրող էս մարդիկ գնալով զվարճալի են դառնում: Պեղել են տարիներ առաջ գյուղերից մեկում, ենթադրաբար, 2016 թվականին բնակիչների հետ իմ հանդիպումից մի վիդեոսյուժե, ու որպես իմ դեմ հերթական «հուժկու» կոմպրոմատ, որպես «Game of Thrones»-ի էքսկլյուզիվ սիկվել տարածում են իրենց ֆեյք մանուֆակտուրայի կոյուղաջրերով:


էդ ո՞վ չգիտի, որ մենք Հանրապետական կուսակցության հետ պարբերաբար լուրջ առճակատումներ ենք ունեցել և այդ առճակատումները եղել է հրապարակային ու այո, ընդհարումները եղել են փոխադարձ ոչ կոռեկտ լեքսիկոնով:

Հիմա եթե միաբջիջ ուղեղով քցել-բռնել եք, որ ԲՀԿ-ի դեմ պատերազմի նոր ֆրոնտ եք բացում, ասեմ, հերթական սխալ հաշվարկն եք արել:

Չի հաջողվելու կեղծ օրակարգերով շեղել մեզ մեր օրակարգից:

Ի դեպ, ես երբեք բարդույթներ չեմ ունեցել ընդունելու, որ այդ վիրավորանքները հաճախ հատել են կոռեկտության սահմանները եւ այդ մասին ասելու։


Գիտեմ, որ ամենաստորագույն ու ամենաեղկելի քայլերի ընդունակ եք ու սա դեռ ձեր անկման վերջնագիծը չի:

Դեռ շատ եղկելի բաներ եք անելու, որոնք խղճահարությունից ու զզվանքից բացի այլ բան չեն առաջացնելու:

էսպիսի էժանագին, «պլինդուսից» ցածր քայերով դուք չեք էլ պատկերացնում ոնց եք բյուրեղացնում երկիրը էս անբարո մակարդակց ազատելու մեր բոլորի օրակագերը:

Դուք ձեր դեմ աշխատելու հարցում պարզապես աննախադեպ «մաստեր կլասներ» եք ցույց տալիս:

Շարունակեք նույն ոգով: Միևնույն է, ամեն ինչ լավ է լինելու»:


Ներկայիս ռազմաճակատային գծի հետ չենք համակերպվի. Արծրուն Հովհաննիսյան

Բաքվի անվստահելի ռազմաքաղաքական ռեժիմը շարունակում է ագրեսիան Արցախի դեմ. Մնացականյան

Լեռնային Ղարաբաղում շարունակվող մարտական գործողությունները պետք է անհապաղ դադարեցվեն. ՄԱԿ

Լավրովը Ֆրանսիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է Արցախում տիրող իրավիճակը

Մոտ 50 դիակ թողնելով՝ հակառակորդի ջոկատները հետ են շպրտվել. «Մերան» պաշտոնաթերթ

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի մեկնաբանությունը Թուրքիայի ՊՆ հայտարարության առնչությամբ

Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Չեխիայի նախագահին

ԼՐԱՀՈՍ
ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ.png
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ
  • Facebook
  • YouTube
ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia