Search

Առաջիկա օրերին Մոսկվա-Երևան չարտերային չվերթեր կլինեն

ՀՀ քաղաքացիներին Հայաստան վերադարձնելու գործընթացը շարունակվում է։ Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայից ևս 2 չարտերային չվերթ է ծրագրվում դեպի Երևան։ Լուրը Facebook-ի պաշտոնական էջում հայտնում է Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունը։

Չվերթերը կկայանան սեպտեմբերի 23-ին և 25-ին, մեկնումը Մոսկվայի ժամանակով՝ 11:00-ին։ Թռիչքները կիրականացնի «Nord Star» ավիաընկերությունը «Դոմոդեդովո» օդանավակայանից։

«Տոմսերի վաճառքը կիրականացվի «Դոմոդեդովո» օդանավակայանի N 85 և N 94 տոմսարկղերից, կամ ավիաընկերության մոսկովյան գրասենյակից (հասցե՝ Բալակլավսկի պողոտա 16, 2-րդ հարկ, գր․3, մուտքը՝ Ստարոբալակլավսկայա փողոցի կողմից, մետրոյի «Չերտանովսկայա» կայարան, տոմսերը կարող եք ամրագրել հետևյալ հեռախոսահամարներով՝ +7 (495) 739 93 33, +7 (495) 739-95-55)»,- տեղեկացնում են դեսպանությունից։

Նշենք, որ ավիատոմսի արժեքը 14.700 ռուբլի է։

Չվերթերին վերաբերող բոլոր հարցերով անհրաժեշտ է դիմել ավիաընկերության գրասենյակ։






Նախագահ Արմեն Սարգսյանը շարունակում է բուժումը

Քերոբյանը հանդիպել է ադամանդագործության և ոսկեգործության ոլորտի ներկայացուցիչների հետ

Արցախում բնակվարձերի փոխհատուցման չափը կազմում է մինչև 80 հազար դրամ

Արման Թաթոյանը դիմել է Մինսկի խմբի համանախագահներին

2020 թ.-ին սփյուռքի դպրոցներին տրամադրվել է շուրջ 26460 կտոր գիրք. ԿԳՄՍՆ

Ընթացակարգը հետևյալն է՝ տալ հրաժարական, որից հետո երկու անգամ չի ընտրվում վարչապետը և խորհրդարանը

Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 8 նոր դեպք

ԼՐԱՀՈՍ
practice cover.png
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ
  • Facebook
  • YouTube
ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: