top of page

Մոսկվան կոչ է արել անհապաղ հասնել հրադադարի

Sep 28, 2020
1 min read

Ռուսաստանը բոլորին կոչ է անում ուշադիր լինել Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ հռետորաբանության մեջ։ Interfax-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնել է ՌԴ Արտաքին գործերի փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն՝ նշելով, որ իրավիճակի սրումը շատ վտանգավոր է, կողմերը 2016թ.-ից ի վեր առաջին անգամ օգտագործել են ծանր զինատեսակներ։

Ռուսաստանը բոլորին կոչ է անում ուշադիր լինել Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ հռետորաբանության մեջ։ Interfax-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնել է ՌԴ Արտաքին գործերի փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն՝ նշելով, որ իրավիճակի սրումը շատ վտանգավոր է, կողմերը 2016թ.-ից ի վեր առաջին անգամ օգտագործել են ծանր զինատեսակներ։ Ռուդենկոն հույս է հայտնել, որ հակամարտության լուծմանը կօգնի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում համագործակցությունը։ Դիվանագետը նշել է, որ ԱՄՆ պետքարտուղարությունը Լեռնային Ղարաբաղի հետ կապված իրավիճակում «ասել է գրեթե նույնը, ինչ մնացած հիմնական խաղացողները»։

Ռուդենկոն հրաժարվել է մեկնաբանել ԶԼՄ-ների հաղորդումներն այն մասին, թե Ադրբեջանի կողմում կռվում են վարձկաններ Սիրիայից։

 
 
 

Comments


bottom of page