Search

Microsoft-ի բրաուզերը զրկվել է իր հիմնական նյարդայնացնող առանձնահատկությունից


Ամերիկյան Microsoft տեխնոլոգիական ընկերությունը ներկայացրել է Windows օպերացիոն համակարգի հետ մատակարարվող իր ֆիրմային Edge բրաուզերը զարգացնելու ծրագրերը: Ընկերության կայքում տեղադրված փաստաթղթերում երեւում է, որ Microsoft Edge 92-ը կզրկվի օգտվողների համար առավել նյարդայնացնող առանձնահատկություններից մեկից՝ բրաուզերից կհանեն մուլտիմեդիա բովանդակության ավտոմատ գործարկումը, որը լռելյայն միացված է, հայտնում է Planet-today-ը:

Ինչպես բացատրել են ծրագրի մշակողները, սկսած Edge-ի իննսուներկուերորդ տարբերակից, մուլտիմեդիա բովանդակության լռելյայն միացված ավտոմատ գործարկումը կհեռացվի: Համապատասխան կարգավորումը այժմ «Թույլատրված»-ից կփոխվի «Սահմանափակ»-ի։ Օգտագործողները ստիպված չեն լինի Edge-ը կարգավորել՝ հոլովակների ավտոմատ ցուցադրումն անջատելու համար:

Նոր գործառույթը դեռ մշակման փուլում է՝ օգտվողները այն կստանան նոր Edge-ի բետա-տարբերակի հետ միասին, որը կարող է հայտնվել այս ամսվա վերջին: Դրանից հետո, մի քանի շաբաթ անց, Microsoft-ը գործառույթը կավելացնի իր ֆիրմային բրաուզերի կայուն թարմացված տարբերակում։

Statcounter-ի տվյալներով՝ այս տարվա հունիսին Microsoft-ի բրաուզերը իր ժողովրդականությամբ գերազանցել է Firefox-ին, եւ այդպիսով դարձել է աշխարհի երեք ամենաշատ օգտագործվող բրաուզերներից մեկը: Edge-ն այժմ զիջում է միայն այնպիսի հսկաների, ինչպիսիք են Chrome-ը եւ Safari-ն:

ԱՄՆ կոնգրեսականը հորդորել է Ադրբեջանին անհապաղ դուրս գալ Հայաստանի տարածքից

Հոռոմ համայնքում 100 տոկոսով կլուծվի արտաքին լուսավորության խնդիրը

Ես «Հայաստան» դաշինքի հետ գնում եմ խորհրդարան, որ մեր երկրում օր առաջ փոխվի իշխանությունը. Նազարյան

211 ավտոբուսներն այսօր Լյաոչեն քաղաքի գործարանից ուղևորվեցին դեպի Շանհայի նավահանգիստ. Մարության

ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ է մտցրել կուբացի պաշտոնյաների դեմ բողոքները ճնշելու համար

ՄԱԿ-ը դատապարտել է հարձակումը Աֆղանստանում կազմակերպության առաքելության համալիրի դեմ

Բայդենը մեկնաբանել է ՌԴ-ի հետ ռազմավարական կայունության շուրջ բանակցությունների արդյունքները

ԼՐԱՀՈՍ
practice cover.png