top of page

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ժամանել է Մոսկվա

Oct 2, 2020
1 min read

Ս.թ. հոկտեմբերի 2-ին ՀՀ փոխվարչապետ, Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Մհեր Գրիգորյանը ժամանել է Մոսկվա: Այս մասին տեղեկացրին ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից։

Մոսկվայում նախատեսվում է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի աշխատանքային հանդիպումը Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ, երկու պետությունների միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Ալեքսեյ Օվերչուկի հետ՝ երկկողմ տնտեսական օրակարգի և Եվրասիական տնտեսական միության շրջանակներում համագործակցության հարցերի քննարկման նպատակով:


 
 
 

Comments


bottom of page