Search

Մեղրին հանձնելու մասին լուրերը բացարձակ անհեթեթություն են. վարչապետ


Անդրադառնալով Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի միջև նոյեմբերի 10-ին ստորագրված հայտարարությանը՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարզաբանեց փաստաթղթի վերջին կետը՝ բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելու մասին: «Փաստաթղթի բովանդակությանը իսկապես վատն է մեզ համար, բայց պետք չէ այն ավելի վատացնել, քան կա իրականում: Մասնավորապես՝ լուրեր են տարածում Մեղրին հանձնելու մասին, ինչը բացարձակ անհեթեթություն է: Ընդամենը խոսք է գնում տարածաշրջանի տրանսպորտային ուղիները ապաշրջափակելու մասին, այդ թվում Ադրբեջանից դեպի Նախիջևան, բայց սա նշանակում է, որ պետք է ապաշրջափակվեն նաև Երևանից Նախիջևանով Սյունիք տանող տրանսպորտային ուղիները, այդ թվում՝ Հայաստանի երկաթուղային հաղորդակցությունը Իրանի Իսլամական Հանրապետության հետ, ինչը էական նշանակություն կարող է ունենալ մեր երկրի տնտեսության հետագա զարգացման գործում»,- նշեց նա: «Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղին կամ, ավելի ճիշտ՝ այն հատվածին, որը գտնվում է Արցախի իշխանությունների վերահսկողության ներքո, Ռուսաստանի Դաշնության խաղաղապահների տեղակայմամբ Լաչինի միջանցքը Գորիսից մինչև Ստեփանակերտ անխափան գործելու է, ընդ որում՝ նաև Շուշիի հատվածում: Ռուս խաղաղապահները ապահովելու են նույնպիսի անվտանգություն, և Ստեփանակերտ-Երևան կապը պետք է լինի հուսալի: Խաղաղապահները ապահովելու են նաև Արցախի այդ հատվածի սահմանների անվտանգությունը, այնպես որ, խաղաղապահների տեղակայման պարագծից ներս գտնվող բնակավայրերի բնակիչները պետք է հնարավորինս շուտ վերադառնան իրենց բնակավայրեր, և Հայաստանի ու Արցախի կառավարությունները ամեն ինչ կանեն հնարավորինս արագ ավերածությունները վերացնելու, խաղաղ և բնականոն կյանքի համար անհրաժեշտ բոլոր պայմանները ստեղծելու համար»,- մանրամասնեց ՀՀ վարչապետը:

Ավստրալիայի վարչապետն ընդունել է իր պարտությունը խորհրդարանական ընտրություններում

Լիտվայի նախագահը ծանոթացել է հայ միջնադարյան մատենագրությանը

Հակառակորդի կրակոցից զինծառայող է վիրավորվել․ ՊՆ

Այս օրերին Փաշինյանի կողմից ձեռք բերվելիք պայմանավորվածությունը լեգիտիմ չէ. Վանեցյան

Վաղը օրը նվիրելու ենք բովանդակային հարցերի քննարկմանը

Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով

Աստված վերջապես թող վճռականություն և ուժ տա սեփական ցավին անտարբեր մեր ժողովրդին. Զաքարյան

ԼՐԱՀՈՍ
practice cover.png