Մեքսիկայում կորոնավիրուսից մահացածների թիվը գերազանցել է 70 հազարը
Sep 12, 2020
1 min read
Նոր տեսակի կորոնավիրուսի հետևանքով մահացածների թիվը Մեքսիկայում հասել է 70 183-ի: Այս մասին վկայում են worldometers.info կայքի տվյալները:

Հյուսիսամերիկյան երկիրն աշխարհում չորրորդն է մահացության ցուցանիշով՝ ԱՄՆ-ից, Բրազիլիայից և Հնդկաստանից հետո: Համաճարակի ողջ ընթացքում Մեքսիկայում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 658 299 մարդ, որից 5935-ը՝ վերջին մեկ օրում:




Comments