top of page

Հրդեհ Մատենադարանի հետնամասում

Sep 19, 2020
1 min read

Սեպտեմբերի 19-ին` ժամը 21։15-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սարալանջի խճուղում՝ Մատենադարանի հետնամասում, տարբեր օջախներով այրվում է խոտածածկ տարածք։


Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնից երկու փրկարարական խմբեր, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը և Բժշկական ապահովման վարչության հերթապահ բժիշկը։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 22։08-ին։


Լուսանկարը՝ Հարութ Առաքելյանի ֆեյսբուքյան էջից

 
 
 

Comments


bottom of page