top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Mastercard. այսօր Հայաստանում գործարկվել է Google Pay վճարային ծառայությունը




Այսօր Հայաստանում գործարկվել է Google Pay վճարային ծառայությունը: Հայէկոնոմբանկի, Կոնվերս Բանկի, Արդշինբանկի, ԱԿԲԱ բանկի և Ամերիա Բանկի Mastercard քարտապանները լրացուցիչ հնարավորություն են ստանում մեկ հպումով արագ, անվտանգ, պարզ և հարմարավետ կերպով վճարել գնումների դիմաց՝ օգտագործելով սմարթֆոններ և այլ սարքեր ամբողջ աշխարհով մեկ, որտեղ հասանելի է անհպում վճարումների տեխնոլոգիան:Google Pay-ը վճարման արագ, անվտանգ և պարզ միջոց է: Այն միավորում է գործարքի ժամանակ ձեզ անհրաժեշտ ամեն ինչ և վճարման հետ կապված ամբողջ ինֆորմացիան ապահով պահում է ձեր Google հաշվում, մինչև պատրաստ լինեք վճարել:Հաճախորդների համար վճարումներ կատարելն ավելի դյուրին է Google Pay-ի միջոցով: Սմարթֆոնների սեփականատերերը կկարողանան օգտագործել Հայաստանի վերոնշյալ բանկերի կողմից թողարկված Mastercard-ի դեբետային և կրեդիտային քարտերը, որոնք կարող են ավելացվել Google Wallet-ում։ Քարտապանը պետք է սմարթֆոնում ներբեռնի հավելվածը Google Play Store-ից, մուտք գործի իր Google հաշիվ և ավելացնի վճարման եղանակը: Դեբետային և կրեդիտային քարտերը կարող են ավելացվել Google Pay-ում, ինչպես նաև քարտապանները պետք է համոզվեն, որ օգտագործողի սարքը համատեղելի է NFC-ի հետ: Վճարման համար քարտապանը պետք է սարքը մոտեցնի անհպում վճարային տերմինալին:Երբ հաճախորդները վճարման համար օգտագործում են կրեդիտային կամ դեբետային քարտերը, Google Pay-ը չի տրամադրում քարտերի իրական թվերի ինֆորմացիան: Փոխարենը, ստեղծվում է վիրտուալ օգտահաշիվ, ձեր քարտի ինֆորմացիան ապահով պահելու համար:Google Pay-ի միջոցով դուք ստիպված չեք լինի հիշել ձեր քարտի բոլոր տվյալները կամ լրացնել անվերջ ձևաթղթեր ձեր հեռախոսում: Փոխարենը, կվճարեք արագ, ապահով և կծախսեք ավելի քիչ ժամանակ գործարքը կատարելու համար:Երբ դուք օգտագործում եք ձեր հեռախոսը խանութներում վճարումներ կատարելու համար, Google Pay-ը վճարման հետ միասին չի ուղարկում ձեր իրական դեբետային կամ կրեդիտային քարտի համարը: Mastercard-ով Google Pay վճարումները կատարվում են Mastercard Digital Enablement Service (MDES) թոքենացված հարթակի միջոցով: Այս լուծման շնորհիվ քարտի համարը փոխարինվում է գաղտնանշանով՝ քարտի տվյալները անվտանգ պահելու համար: Եվ եթե երբևէ կորցնեք ձեր հեռախոսը, կարող եք օգտագործել «Գտնել իմ սարքը» ֆունկցիան՝ ձեր սարքը ցանկացած վայրից անմիջապես կողպելու, նոր գաղտնաբառով պաշտպանելու կամ ձեր անձնական տվյալները ջնջելու համար:Անկանխիկ վճարման եղանակները դարձել են Հայաստանի առօրյայի մի մասը, որտեղ գնահատում են քարտերի հետ կապված առավելություններն ու պատրաստ են նոր տեխնոլոգիաներ ներմուծել այս ոլորտում։ Mastercard-ն աշխատում է իր գործընկերների հետ՝ երկրում անկանխիկ վճարումները հնարավորինս հասանելի դարձնելու համար:

0 comments

Comments


bottom of page