top of page

Մարտունիում ռմբակոծությունից վիրավորված 2-ամյա Արծվիկի կյանքին վտանգ չի սպառնում

Oct 13, 2020
1 min read

Մարտունի քաղաքում ծանր ռմբակոծությունից հետո վիրավորված 2-ամյա Արծվիկը Երևանի «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում վիրահատվել է: Այդ մասին Ֆեյսբուքի էջում գրել է բժշկական կենտրոնի մամուլի քարտուղար Գևորգ Դերձյանը:    «Գլխի շրջանում կատարված բարդ վիրահատությունն անցել է լավ, երեխայի կյանքին վտանգ չի սպառնում:  Ունի վնասվածքներ նաև վերջույթներում, գտնվում է բժիշկների ու անձնակազմի խիստ հսկողության տակ։ Ռմբակոծության հետևանքով փոքրիկի 9-ամյա քույրը մահացել է»,- գրել է Դերձյանը:

 
 
 

Comments


bottom of page