top of page

Մոսկվան չի կիսում Անկարայի տեսակետը ԼՂ հարցում․ Զախարովա

Nov 9, 2020
1 min read

ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան «Эхо Москвы» ռադիոկայանի եթերում հայտարարել է, որ Մոսկվան չի կիսում Անկարայի տեսակետը, և Ղարաբաղյան հակամարտությունը ռազմական լուծում չունի։ Այս մասին հաղորդում է РИА Новости գործակալությունը։

«Մենք շատ հստակ ներկայացրել ենք մեր մոտեցումը Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը՝ ասելով, որ չենք տեսնում այս խնդրի ուժային, ռազմական լուծում։ Ինչպես, հավանաբար, բազմիցս լսել եք, Անկարան այս առնչությամբ այլ հայտարարություններ է հնչեցրել։ Ես կարող եմ միայն վերահաստատել ռուսական տեսակետը, որ մեր երկիրը չի սատարում այս ճգնաժամի լուծման, կարգավորման ուժային եղանակը։ Մենք ձգտում ենք և կողմերին կոչ ենք անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները»,- ասել է Զախարովան։

 
 
 

Comments


bottom of page