Մարգարիտա Սիմոնյանը պատմել է, թե ինչ գանգատներ ունի Covid 19-ի դեմ պատվաստվելուց հետո

«Ռոսիա Սեգոդնյա» ՄՏԳ-ի և RT հեռուստաընկերության գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը Instagram-ի իր էջում մանրամասնորեն պատմել է այն ախտանշանների մասին, որոնք հայտնվել են կորոնավիրուսի դեմ պատվաստվելուց հետո։

Սիմոնյանը ձեռնպահ է մնում խորհուրդներ տալուց, քանի որ պատվաստումը յուրաքանչյուրի անձնական ընտրությունն է:
Վերջում «Ռոսիա Սեգոդնյայի» գլխավոր խմբագիրը նշում է, որ իր ամուսինը`Տիգրան Քեոսայանը, որը նույնպես պատվաստվել էր, կողմնակի բարդություններ չի ունեցել:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ռուս մեդիաաշխատակիցների մի խումբ կամավոր փորձարկել է կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութը։ Նրանց թվում են Մարգարիտա Սիմոնյանը, «Говорит Москва» ռադիոկայանի գլխավոր խմբագիր Ռոման Բաբայանը։
Ավելի վաղ կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութը փորձարկել էին ՌԴ Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը, Վլադիմիր Պուտինի դուստրը։

Comments