Search

Ո՞րտեղից եկավ աղետն այդ մեծ. Մանվել Մկրտչյան

Հայտնի բան է՝ էվոլյուցիոն առումով, տղամարդը որսորդ էր կամ զինվոր, իսկ կինը՝ օջախի պահապան: Այս սոցիալական դերերը ժամանակի ընթացքում մշակել էր նրանց ուրույն լեզուն: Կինը չէր կարող խոսել կտրուկ, վերջնագրերի լեզվով, քանի որ նա պարտավոր էր հավասարակշռություն ստեղծել ընտանիքի կամ համայնքի ներսում, մեղմել վեճերը, հաշտեցնել իրար հակադրված տղամարդկանց, զավակներին և մերձավորներին: Նրա խոսքը «դիվանագիտական» էր, հաճախ՝ բազմիմաստ, որովհետև դա թույլ էր տալիս խուսանավել, հրաժարվել, կառավարել, նահանջել, գրոհել և այլն: Տղամարդու դերն արդեն ենթադրում էր սրա հակառակը: Իր որսորդի կամ զինվորի դերակատարման մեջ, նա պետք է լսեր հստակ խոսք, որը պետք է շատ նման լիներ հրամանի: Ասվածի հետքերը այսօր էլ լիովին պահպանվում են: Պատահական չէ, որ սեռերի հարաբերություններում շատ հաճախ վեճերի առիթ տվողը ոչ թէ բուն խնդիրն է, այլ ասելու ձևը: Տղամարդը հստակ ձևակերպված հրաման է ընկալում, մինչդեռ կինը նրան մատուցում է «դիվանգիտական» նրբերանգներով խոսք: Այստեղից էլ ամուսինների չդադարող վեճերն ու նույնիսկ թշնամանքը մեկը մյուսի հանդեպ: Տղամարդու մտքում ստեղծվում է կատարյալ քաոս, երբ կինն ասում է. «Գուցե մեր Տաթևիկին նոր վերարկու գնենք, հնարավոր է այս ամիս դա անենք (Ի դեպ, չի բացառվում, որ կինն արդեն գնել է վերարկուն, կամ մինչև օրվա վերջ կգնի): Խեղճ տղամարդու համար խոսելու այս կերպը իսկական փորձանք է, մղձավանջ: Նա իր մտքում կասի. «Հիմա ի՞նչ, վերարկուն գնու՞մ ենք, թե՞ ոչ»: Պատկերացնու՞մ եք, թե ինչ տեղի կունենար, եթե ասենք, գեներալը հրամանը տար այսպես. «Ամենայն հավանակությամբ մենք գրոհը կսկսենք լուսադեմին, գուցե մի քիչ շուտ: Հավանաբար, տեղին կլիներ, եթե տանկային գումարտակը (եթե իհարկե դա հարմար է), շարժվի բարձրունքի աջ ստորոտով, իսկ հետևակը՝ (ցանկալի է) փորձի պահել ձախ թևը: Թերևս, հրետանին հարվածի կենտրոնին և այլն: Կարծում եմ՝ մտովի տեսնում եք նրան լսող ենթակա հրամանատարների դեմքերիի արտահայտությունը…: Հաճախ չենք էլ գիտակցում, թե հատկապես որտեղից եկավ Թումանյանի ասած. «աղետը այդ մեծ»: Իրականում՝ անգիտակից վիճակում արտաբերված մեկ հատիկ սխալ բառը կարող է ստեղծել բազում թերըմբռնումներ և տառապանքներ, սուր կոնֆլիկտների առիթ տալ և ստեղծել ատելության ու թշնամանքի նորանոր շխթաներ: Եթե անգամ ժեստերն են հարբերություն փչացնում, էլ ի՜նչ ասենք խոսքերի մասին: Ճիշտ այս անեկդոտի պես. «Քո կարծիքը քեզ պահիր: Բայց ես ոչինչ չասացի… Այդ դեպքում վերացրու կարծիքդ դեմքիդ վրայից»: Խուսափելով կոպիտ, կեղտոտ և դեպի առճակատման տանող բառերից, մենք զգալիորեն կհեշտացնենք մեր կյանքը: Օրինակ, բավական է բառի ընտրության հարցում լինենք անզգույշ, կտեսնենք, որ հենց նույն պահին վեճ սկսվեց , հակափաստարկների տարափ, որի կարիքը բնավ չկար: Հո իզուր չի ասված. «դիմացինի կատաղի խոսքերին կատաղությամբ չպատասխանելով, դու կփրկես թե քեզ, և թե նրան»: Քի՞չ է պատահել, որ կոպիտ բառերով մեզ վիրավորող մարդուց պաշտպանվելու համար, ստիպված ենք լինում արթնացնել մեր ներսի «գազանին», հետո էլ ասում են, թե ի՞նչպես են ծնվում համաշխարային պատերազմները: Զգացմունքներ, մարդկային կապվածություն, սեր, հարգանք, կարեկցանք, քնքշքնք արտահայտող բառերը, վեճերի առիթներ գրեթե չեն տալիս, ուստի պետք է լինել առավելագույնս նրբանակատ բառերի ընտրության հարցում: Հավատացեք, եթե մարդը տիրապետում է բառերի ճիշտ ընտրության գործին, նրա կյանքը էականորեն կփոխվի: Միշտ պետք է հիշել, որ մարդիկ տեսնում են այն, ինչ ուզում են տեսնել, լսում են այն, ինչ ուզում են լսել և վերջապես, հասկանում են այն, ինչ իրենց է ձեռնտու: Ու միշտ չէ, որ նկատում ենք, թե ինչպիսի ցավ պատճառեցինք մեր քննադատությամբ դիմացինին, որովհետև դիտողությունը անվնաս է, քանի դեռ չի հարվածել մարդու անհատականությանը: Կարելի է դիտողություն անել, նույնիսկ խստորեն քննադատել, բայց պայմանով, որ դա չվնասի մեկ ուրիշի ինքնասիությունը ու արժանապատվությունը: Այլ կերպ ասած՝ կարելի է քննադատել արարքները, բայց ոչ մարդուն: Մարդն անսահմանություն է, մի գեղեցիկ ու գաղտնի աշխարհ…: Սխալ թույլ տված մարդը հաջորդ պահին այնպիսի վեհանձն բան կարող է անել, որ բոլորը կապշեն: Ի վերջո, մենք կարող է այդպես էլ չհասկանանք, թե որտեղից է գալիս մարդու տվյալ արարքը: Իմաստուն խոսքն ասում է. «Մի դատիր մարդուն, դու չես քայլել նրա կոշիկներով»: Երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ինչ-ինչ նկատառումներով իր խոսքում` «պատերի տակ վնգստալու, ասֆալտին փռելու, գետնին պառկցնելու» և նմանատիպ կոշտ բառեր էր շռայլում իր քաղաքական հակառակորդներին, ակամայից մտաբերեցի ինստիտուտի իմ լուսահոգի դասախոսներից մեկին՝ թատերագետ, լեզվաբան Լևոն Հախվերդյանին: Իմ կուրսային աշխատանքը կարդալուց հետո նա ասաց. «Լավ ես գրել, համարձակ, հետաքրքիր, բայց շարադրանքդ մի լուրջ թերություն ունի՝ բառերդ անհամեստ են, մինչդեռ պետք է լիներ հակառակը՝ մտքերդ անհամեստ, բառերդ՝ համեստ»: Կուզենայի, որ ուսոցչիս խորհուրդը հասներ մինչև վերջերս ընդդիմադիր լրագրող աշխատող մեր վարչապետին: Բոլորս ենք տեսնում, թե քաղաքական հարթակներում ինչ ավելորդ ռեզոնանս է առաջացնում նրա կտրուկ բառամթերքը: Սա վարակիչ բան է, պետք զգույշ լինել, որովհետև նույն սանձարձակ բառերով սկսում է խոսել նաև քո ընդիմախոսը: Կոշտ կամ անտակտ բառերով խոսող մարդու մասին մենք մի ընդհանրական գնհատական ունենք՝ անդաստիարակություն: Տեղին է մեջբերել ռուս դասականներից մեկի խոսքը. «Ես ձեզ հետ հարգալից եմ խոսում ոչ այն պատճառով, որ դուք արժանի եք դրան, այլ որովհետև ինքս դաստիարակված մարդ եմ»: Իրականում՝ կոպիտ խոսքերի թիկունքում պարտադիր մարդու հոգեկերտվածքն է, մարդկային էությունը, նրա ենթագիտակցականի պարունակությունը: Մի չարախոս, բամբասասեր հարևանուհի ունեինք, եկել ու մորս գլուխը տանում էր իր տհաճ զրույցներով, այլոց վարկաբեկող զազրախոսությամբ: Մայրս տհաճությամբ, բայց լուռ լսում էր: Երբ նա գնաց, հարցրի. «մայրիկ, էս կինը ի՞նչու էր իրեն էդպես տգեղ պահում»: Մայրս տխուր ժպտաց ու ասաց. «Բալես, էստեղ սխալ չկա, այդպես էլ պիտի լիներ»: Հետո ձեռքն առավ թեյնիկը ու ասաց. «Եթե այս թեյնիկի մեջ ցեխաջուր լիներ, ի՜նչ հրաշքով պիտի այստեղից մեղրաջուր գար»: Պարզապես, մտաբերենք արևելքի մեծագույն միստիկներից մեկի՝ միջնադարի պարսիկ պոետ Ջալալեդին Ռոմմի իմաստուն խոքը, որը տալիս է շատ հարցերի պատասխանը. «Մինչև լեզուն դաստիարակելը, դաստիարակեք ձեր սիրտը, որովհետև խոսքերը ելնում են սրտից, տեղ են հասնում՝ լեզվով»:


Մանվել Մկրտչյան

«Վարքի ակադեմիա»

Արթուր Գալեյանի խափանման միջոցի գործով դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու

«Դիմադրություն» շարժումը վաղը փողոցներ չի փակի

Բայդենը վստահեցրել է, որ աջակցում է Շվեդիայի եւ Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելուն

Եվրախորհրդարանը կոչ է արել Շրյոդերին ներառել «սև ցուցակում»

Արայիկ Հարությունյանը հանդիպել է «Ազատ Հայրենիք» կուսակցության ակտիվիստների հետ

ՌԴ ՊՆ-ն հայտնել է «Ազովստալ»-ից 1730 ուկրաինացի զինվորների գերի հանձնվելու մասին

Պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան

ԼՐԱՀՈՍ
practice cover.png