top of page

Մահացել է Մանվել Գրիգորյանը

Nov 19, 2020
1 min read

Մահացել է ԱԺ նախկին պատգամավոր, ԵԿՄ նախկին նախագահ, Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը: Տեղեկությունը հաստատել է նրա փաստաբան Արսեն Մկրտչյանը։

Մանվել Գրիգորյանը ձերբակալվել էր 2018 թվականի հունիսի 16-ին, իսկ հունիսի 19-ին նրան մեղադրանք էր առաջադրվել։ 2020 թվականի հունվարի 15-ին առողջական վիճակի պատճառով Մանվել Գրիգորյանը կալանքից ազատ էր արձակվել։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրված չհեռանալու մասին ստորագրությունը:

 
 
 

Comments


bottom of page