top of page
ԼՐԱՀՈՍ
Search

21 նոր նախակրթարան. սեպտեմբերին ավելի շատ մանուկներ կգնան մանկապարտեզ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տեղեկացնում է, որ այս սեպտեմբերին կբացվի 21 նոր նախակրթարան ամբողջ հանրապետությունում։

Այսօր ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն այցելել է Գեղարքունիքի մարզ, մասնակցել է նախակրթարանների բացման արարողությանը։ Ընդհանուր առմամբ, այս ուսումնական տարի մարզում կբացվի 5 նախակրթարան։

«Նախակրթարանները կահավորվել են անհրաժեշտ գույքով, ապահովվել նախադպրոցական կրթության կազմակերպման համար բոլոր անհրաժեշտ պարագաներով»,-նշված է հաղորդագրության մեջ։



Գավառի և Վարդենիսի նախակրթարաններ կհաճախեն յուրաքանչյուրում 30 սան, Վերին Գետաշեն, Երանոս, Լուսակունք համայնքներում՝ յուրաքանչյուրում 25 սան։

Հարությունյանի՝ Գեղարքունիք այցելության ժամանակ որոշվել է Վերին Գետաշենի նախակրթարանը համալրել հավելյալ գույքով՝ պայմանավորված առաջիկայում սաների թվի աճով և նոր խմբասենյակի նորոգմամբ։



Նախապես իրականացվել է նաև նախակրթարաններում աշխատող դաստիարակների վերապատրաստում, պահպանվել են ներառական կրթության կազմակերպման բոլոր պահանջները. նորաստեղծ նախակրթարաններն ունեն նաև հարմարեցված միջավայր։

Հիշեցնենք, որ 2020 թվականի նախադպրոցական կրթության միկրոծրագրերի իրականացմանն ուղղված նախնական աշխատանքները սկսվել են դեռևս 2019 թվականի նոյեմբերից և իրականացվում է Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ՝ «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի «Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակում։ Արդեն իսկ հիմնվել է 136 նախակրթարան։


Անցած շաբաթ նախակրթարաններ բացվեցին նաև Արարատի և Արագածոտնի մարզերում։



0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page