Մենք ամաչելու արարք չենք արել, որպեսզի ներողություն խնդրենք․Սերժ Սարգսյան

Այս պահին ընթհանում է ՀՀ Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի առաջին մամուլի ասուլիսը պաշտոնաթողությունից հետո։ Ասուլիսը հրավիրվել է պատասխանելու 2016թ-ի ապրիլյան պատերազմի մասին լրագրողներին ու հանրությանը հետաքրքրող հարցերին։ Ասուլիսի ընթացքում Սերժ Սարգսյանը պատասխանեց PARA.TV-ի լրագրողի այն հարցին , որ օրերս BBC "HARD TALK" հաղորդման ժամանակ հաղորդավարը փորձելով վատ դրության մեջ դնել Նիկոլ Փաշինյանին հարցրել է ՝ արդյոք նա պատրաաստ է ներողություն խնդրել Ադրբեջանից հայերի ՝ այսպես կոչված ռազմական հանցագործության համար ։ Հարցին ի պատասխան, պարոն Սարգսյանը ասաց․ «Ինչի՞ համար ներողոթյուն խնդրենք։ 92 –թվականին մինչև մայիս ամիս օր է եղել Ստեփանակերտի վրա 350 ռումբ և արկ և հրթիռ է ընկել, այդ բանի համար ներողություն խնդրենք։Ես և իմ մարտական ընկերները որևէ կոմպլեքս չունենք ընդհանրապես ներողությյուն խնդրելու, բայց դրա համար հիմք է պետք։ Մենք ամաչելու ոչինչ չունենք ։ Մենք կամաչեինք եթե չդմիմադրեինք, եթե բոլորս հավաքվեինք Երևանում և սկսեինք Ստեփանակերտ երգել,այդ ժամանակ մենք պետք է ներողություն խնդրեինք, բայց ոչ թե Ադրբեջանից ,այլ այն տղաներից, ովքեր իրենց կյանքի գնով պաշտպանում էին յորաքանչյուր մետր։ Մենք ներողություն խնդրելու ոչ մի առիթ չունենք Ադրբեջանից»
Նախագահը նշեց, որ ինքը ցավում է նրա համար, որ թե՛ հայկական կողմը, թե՛ ադրբեջանական կողմը ունեցան բազմաթիվ քաղաքացիական զոհեր բնակչության շրջանում, բայց պատերազմի առանձնահատկություններից մեկն էլ դա է, որ տուժում են նաև քաղաքացիական բնակչությունը։ «Մենք ամաչելու արարք չենք արել, որպեսզի ներողություն խնդրենք»- ասաց Սերժ Սարգսյանը։




Comments