top of page

Կրծքագեղձի մամոգրաֆիկ անվճար սքրինինգային հետազոտությունների ծրագիրը մեկնարկում է.ԱՆ

Sep 18, 2020
1 min read

Հոկտեմբերի 5-ից Վանաձորում մեկնարկում է կրծքագեղձի մամոգրաֆիկ անվճար սքրինինգային հետազոտությունների ծրագիրը:

Այս պահին ընթանում են առողջության առաջնային պահպանման բժիշկների վերապատրաստման դասընթացները:

Սքրինինգային հետազոտությունները սկսում ենք Վանաձոր քաղաքում և Գուգարքի տարածաշրջանի 26 համայնքում: 50-69 տարեկան կանայք, ովքեր գրանցված են Վանաձորի պոլիկլինիկաներում, ինչպես նաև Գուգարքի, Մարգահովիտի, Վահագնի, Լեռնապատի և Շահումյանի բուժամբուլատորիաներում, հոկտեմբերի 5-ից կարող են մոտենալ իրենց ընտանեկան բժշկին/թերապևտին և հերթագրվել անվճար մամոգրաֆիա անցնելու համար:

Օգտվե´ք բացառիկ հնարավորությունից, քանի դեռ շարժական մամոգրաֆը հենց ձեր քաղաքում է՝ Վանաձորի բժշկական կենտրոնի տարածքում:

Շարժական մամոգրաֆը շրջելու է նաև Լոռու մարզի մյուս քաղաքներում, որի մասին լրացուցիչ կհայտնենք:


 
 
 

Comments


bottom of page