Search

ՀՀ-ն չի քննարկում ԼՂ հակամարտության գոտի խաղաղապահներ մտցնելու հնարավորությունը.Փաշինյան


Հայաստանը դիտարկում է Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչելու հնարավորությունը: ՏԱՍՍ գործակալությունը տեղեկացնում է, որ այս մասին հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ռուսական մի քանի լրատվամիջոցների հետ զրույցում: Նա ավելացրել է, որ Հայաստանի գործողություններն ուղղված են Լեռնային Ղարաբաղում երկարաժամկետ կայունության հաստատմանը:

«Այո, մեր օրակարգում կա Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման հարցը: Նաև դիտարկում ենք Ղարաբաղի հետ ռազմաքաղաքական դաշինք ձևավորելու հնարավորությունը»,-նշել է Նիկոլ Փաշինյանը:

ՀՀ վարչապետի խոսքով, Հայաստանը կապահովի իր անվտանգությունը ՀԱՊԿ-ի մասնակցությամբ կամ առանց դրա: Նա նաև նշել է, որ Հայաստանը մշտապես կապի մեջ է ՀԱՊԿ-ի իր գործընկերների հետ:

Փաշինյանը նաև հայտարարել է, որ Հայաստանը պատրաստ է Երևանում ընդունել հոկտեմբերի 9-ին սպասվող ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստը:


«Ինտերֆաքսի» համապատասխան հարցին պատասխանելով՝ Փաշինյանն ասել է, որ Հայաստանը չի քննարկում ղարաբաղյան հակամարտության գոտի միջազգային խաղապահներ մտցնելու հնարավորությունը։

Ավստրալիայի վարչապետն ընդունել է իր պարտությունը խորհրդարանական ընտրություններում

Լիտվայի նախագահը ծանոթացել է հայ միջնադարյան մատենագրությանը

Հակառակորդի կրակոցից զինծառայող է վիրավորվել․ ՊՆ

Այս օրերին Փաշինյանի կողմից ձեռք բերվելիք պայմանավորվածությունը լեգիտիմ չէ. Վանեցյան

Վաղը օրը նվիրելու ենք բովանդակային հարցերի քննարկմանը

Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով

Աստված վերջապես թող վճռականություն և ուժ տա սեփական ցավին անտարբեր մեր ժողովրդին. Զաքարյան

ԼՐԱՀՈՍ
practice cover.png