top of page

Լուկաշենկոն խնդրանքով դիմել է Պուտինին

Aug 19, 2020
1 min read

ՌԴ–ի և


Բելառուսի նախագահի մամուլի քարտուղարը հայտնել է, որ Լուկաշենկոն ու Պուտինը մի քանի անգամ են խոսել հեռախոսով, զրույցներից մեկը կայացել է օգոստոսի 19-ին:

Տեղեկությունը հայտնել է Բելառուսի նախագահի մամուլի քարտուղար Նատալյա Էյսմոնտը։ Նա ասել է, որ պետությունների ղեկավարներն իրենց գործողությունները համակարգում են համաձայնագրերի շրջանակներում․ «Այժմ խորհրդակցություններ են ընթանում Բելառուսի ու Ռուսաստանի նախագահների միջև, պետությունների ղեկավարներն իրենց գործողությունները համակարգում են առաջին հերթին կնքված պայմանագրերի շրջանակներում, դա և՛ Դաշնակցային պետությունն է, և՛ ՀԱՊԿ-ն», - ասել է Էյսմոնթը «Ռոսիա 1» հեռուստաալիքի եթերում: Նրա խոսքով՝ երկու երկրների ղեկավարների միջև մի քանի հեռախոսազրույց է եղել, մեկը կայացել է այսօր։

Էյսմոնտը նաև նշել է, որ Ալեքսանդր Լուկաշենկոն Ռուսաստանի առաջնորդին խնդրել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին փոխանցել Բելառուսի գործերին չմիջամտելու խնդրանքը․

«Մեր գլխավոր ցանկությունն է, որ Արևմուտքը չաջակցի նրանց, ովքեր ապակայունացնում են իրավիճակը։ Ելնելով դրանից ՝ մեր երկրի նախագահն իր ռուս գործընկերոջը խնդրել է տիկին Մերկելին փոխանցել, որ Գերմանիան, ինչպես նաև ողջ Արևմտյան Եվրոպան չմիջամտեն Բելառուսի ներքին գործերին, ինչպես դա հիմա է տեղի ունենում», - հավելել է նա:

Հիշեցնենք, որ պաշտոնական տվյալների համաձայն՝ օգոստոսի 9-ի ընտրություններում հաղթել է գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, նրա օգտին է քվեարկել ընտրողների 80,1 տոկոսը, հիմնական մրցակից Սվետլանա Տիխանովսկայայի օգտին՝ 10,12 տոկոսը: Տիխանովսկայան այժմ Լիտվայում է:

Քաղաքացիները, սակայն, ընտրությունների արդյունքները կեղծված են համարում։

Օգոստոսի 9-ից Բելառուսում բողոքի ակցիաներ են ընթանում: Պաշտոնական տվյալներով ՝ առաջին օրերին ավելի քան 6,7 հազար մարդ է ձերբակալվել։ Ինչպես հաղորդել Է հանրապետության ՆԳՆ-ն, անկարգությունների ընթացքում տուժել են հարյուրավոր մարդիկ, այդ թվում ՝ իրավապահ մարմինների ավելի քան 120 աշխատակիցներ: Բելառուսի առողջապահության նախարարության տվյալներով ՝ մահացել են բողոքի ակցիայի երկու մասնակիցներ։առ




 
 
 

Comments


bottom of page