top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Լուկաշենկոյի նստավայրի տանիքին 3 դիպուկահար է նկատվել

Մինսկում անկախության պալատի տանիքին, որը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի աշխատանքային նստավայրն է, նկատել են առնվազն երեք դիպուկահարների: Այս մասին հաղորդում է Военный обозреватель-ի Telegram-ալիքը։

Պարբերականի փոխանցմամբ ՝ այդ մասնագետները մտնում են Լուկաշենկոյի անվտանգության ծառայության կազմի մեջ։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մինսկի կենտրոնում հայտնվել է զրահատեխնիկա։ Այն կենտրոնացած է եղել այն վայրում, որտեղ նախատեսված էր ընդդիմության ակցիան։Նկատվել են նաև ներքին զորքերի անձնակազմի տեղափոխման բեռնատարներ և հատուկջոկատայիններով ավտոբուսներ։

Հիշեցնենք, որ Բելառուսում նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հրաժարականի և նոր ընտրությունների անցկացման պահանջով բողոքի զանգվածային ցույցեր են անցկացվում օգոստոսի 9-ից:

0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page