Search
Լոս Անջելեսի քաղաքապետն աջակցում է Հայաստանին և Արցախին

Լոս Անջելեսի քաղաքապետ Էրիկ Գարսեթին Թվիթերի էջում մեկ անգամ ևս իր աջակցությունն է հայտնել հայերին Արցախյան հակամարտությունում: «Մենք աջակցում ենք Հայաստանի և Արցախի մեր քույրերին ու եղբայրներին, ինչպես նաև Լոս Անջելեսի Սփյուռքին։ Մենք ողջունում ենք հրադադարը, և այն պետք է պահպանվի։ Մեր ազգային ղեկավարությունը պետք է ակտիվանա և օգնի տարածաշրջանում խաղաղության հաստատմանը։ Թուրքիան պետք է դուրս մղվի»,- գրել է քաղաքապետը։ We stand with our brothers and sisters in Armenia & Artsakh, & the diaspora in L.A. We welcome the ceasefire and it must be respected. We need our national leadership to step up & help bring peace to the region. Turkey must disengage. Read our letter: https://t.co/zi5UFwva5f. — MayorOfLA (@MayorOfLA) October 11, 2020