top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Պարոն Ջուլֆալակյանն ինչպես հարմար գտել է, այդպես էլ իրազեկել է մանդատը վայր դնելու մասին. Մակունց




Այսօր հարցազրույց չեմ տալիս, այդ թեմային չեմ անդրադառնում։ Այս  մասին այսօր խորհրդարանում ի պատասխան լրագրողների հարցին, արդյոք անակնկա՞լ էր Արսեն Ջուլֆալակյանի մանդատը վայր դնելու որոշումը, ասաց «Իմ քայլը» խմբացության ղեկավար Լիլիթ Մակունցը։ 


Մակունցը լրագրողներին խնդրեց որպես ի գիտություն ընդունել Ջուլֆալակյանի հրապարակումը։ «Պարոն Ջուլֆալակյանն, ինչպես նպատակահարմար գտել է, այդպես էլ իրազեկել է մանդատը վայր դնելու որոշումը»։

Դիտարկմանը՝ որևէ կաշկանդվածություն ունի՞ սեփական կարծիքը հայտնելու՝ Մակունցը նշեց, որ ոչ։


Հիշեցնենք, որ ԱԺ պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը երեկ երեկոյան ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ դիմել է ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին՝ պատգամավորական մանդատը վայր դնելու կապակցությամբ, իր քայլը նա պատճառավանել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հետ ունեցած սկզբունքային անհամաձայնությունները նրա ենթակայության տակ գտնվող ոլորտների ներկա կառավարման մոտեցումների վերաբերյալ: «Կարծում եմ, որ որդեգրած ուղին անհեռանկար է, չի ապահովելու նշյալ ոլորտներում առկա խնդիրների լուծումն ու զարգացումը: Հետևաբար, նման պայմաններում իմ հետագա գործունեությունը, վստահաբար, չի ծառայի ԱԺ պատգամավորի՝ մեր պետության և քաղաքացու շահերի արդյունավետ պաշտպանության իմ առաքելությանը»:


0 comments

Comments


bottom of page