Լեհաստանը կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները
Sep 27, 2020
1 min read

Լեհաստանը կոչ է անում անհապաղ դադարեցնել արցախա-ադրբեջանական շփման գծում ընթացող ռազմական գործողությունները: Այս մասին ասված է Լեհաստանի ԱԳՆ թվիթերյան էջում․
«Լեհաստանը խորապես մտահոգված է Լեռնային Ղարաբաղի շուրջ ռազմական բախումների մասին հաղորդագրություններով: Մենք կոչ ենք անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները, լիցքաթափել իրավիճակը և վերսկսել ԵԱՀԿ ՄԽ շրջանակում խաղաղ բանակցությունները»։





Comments