Լավրովը Մնացականյանի հետ հեռախոսազրույցում ընդգծել է կրակի անհապաղ դադարեցման անհրաժեշտությունը
Sep 27, 2020
1 min read
ՌԴ ԱԳՆ-ը հայտարարություն է տարածել, որտեղ նշվում է, որ Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ, որի ընթացքում քննարկվել է իրավիճակը արցախա-ադրբեջանական շփման գծում:

Մնացականյանի հետ հեռախոսազրույցում Սերգեյ Լավրովը լուրջ անհանգստություն է հայտնել շփման գծում շարունակվող լայնածավալ ռազմական գործողությունների, սպանվածների ու վիրավորների վերաբերյալ ստացվող տեղեկատվության կապակցությամբ: Ընդգծվել է կրակի անհապաղ դադարեցման անհրաժեշտությունը:
ՌԴ ԱԳ նախարարը նշել է, որ Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահների հետ միասին կշարունակի ձեռնարկել միջնորդական ջանքեր՝ ուղղված իրավիճակի կայունացմանը:




Comments