top of page

Լավրովը հեռախոսազրույց է ունեցել ադրբեջանցի պաշտոնակցի հետ

Sep 27, 2020
1 min read

Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովն այսօր հեռախոսազրույց է ունեցել ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ;

«Նախարարները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում դրության կտրուկ սրումը: Լավրովը լուրջ մտահոգություն է հայտնել շփման գծում լարվածության շարունակական սրմամբ, ինչը հանգեցրել է մարդկային կորուստների, այդ թվում՝ խաղաղ բնակչության շրջանում»,- ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ: Ռուսական կողմն ընդծել է կրակի շուտափույթ դադարեցման անհրաժեշտությունը;

Նշվում է նաև, որ Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահների հետ միասին կշարունակի միջնորդական ջանքեր գործադրել՝ ուղղված իրավիճակի կայունացմանը:

 
 
 

Comments


bottom of page