top of page

Ռուսաստանը կսատարի Բելառուսի ղեկավարության ցանկացած որոշում ժողովրդի հետ կապված․Լավրով

Aug 23, 2020
1 min read

Ռուսաստանը կսատարի Բելառուսի ղեկավարության ցանկացած որոշումը, որը ղեկավարությունը կընդունի ժողովրդի հետ կապված։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ նախարար Սերգեյ Լավրովը։ Լավրովի խոսքերով, իրավիճակը Բելառուսում կարգավորվում է, չնայած նրան, որ կան ուժեր, որոնք ցանկանում են Բելառուսում կրկնել «ուկրանիական սցենարը»։ Այդ թվում, Լավրովը գտնում է, որ պահանջելով Լուկաշենկոյի հրաժարականը բելառուսական ընդիմությունը շարժվում է «Վենեսուելայի սցենարով»։

«Նրանք առաջարկում են բանակցություններ վարել գործող իշխանությունների հետ միայն մեկ նպատակով ` քննարկել Բելառուսի նախագահի հեռանալու պայմանները, առաջարկվում է հետագայում ևս խթանել իրենց ծրագրերը: Սա մոտավորապես նույնն է, ինչ Վենեսուելայում, երբ լեգիտիմ նախագահը հռչակվեց վտարված » - ասել է նախարարը։



 
 
 

Comments


bottom of page