top of page

ՀՀ կրթության տեսչական մարմինը շարունակում է մշտադիտարկումները

Aug 21, 2020
1 min read

ՀՀ կրթության տեսչական մարմինը այսօր խստացված վերահսկողություն է իրականացրել Արաբկիր

վարչական շրջանի նախադպրոցական ուսումնական հաստատություններում: Տեսչական մարմնի

ծառայողների շրջայցին է միացել նաև Կրթության տեսչական մարմնի ղեկավար Ալեքսանդր Շագաֆյանը,

ով տեղում փաստել է, որ առկա է խախտումների նվազման դինամիկա:

Մինչ օրս Կրթության տեսչական մարմնի կողմից իրականացվել են 900 մշտադիտարկումներ՝ Երևանում

գործող համայնքային և ոչ պետական մանկապարտեզներում: Մշտադիտարկում է իրականացվել նաև

Վանաձոր քաղաքում: Այս ընթացքում որոշում է կայացվել ժամանակավորապես կասեցնել 15

մանկապարտեզի գործունեություն. կասեցման հիմք հանդիսացող խախտումներն ունեցել են հիմնականում ենթակառուցվածքային բնույթ՝ ծորակային կահավորման անհամապատասխանություն, մշտական հոսող տաք ջրի, սպասքի լվացման երրորդ ավազանի բացակայություն:

Հատկանշական է, որ վերջին մեկ ամսվա ընթացքում որևէ մանկապարտեզի գործունեություն ժամանակավոր կասեցնելու վերաբերյալ որոշում չի կայացվել, ինչը ևս մեկ անգամ խոսում է այն մասին, որ թե՛ հաստատությունների տնօրենները, թե՛ ծնողները, ՀՀ պարետի որոշումներին և Կրթության տեսչական

մարմնի աշխատակիցների ցուցումներին հետևում են պատասխանատվությամբ:

Կրթության տեսչական մարմինը հակահամաճարակային նորմերի պահպանման առնչությամբ

մշտադիտարկումները շարունակում Է իրականացնել ՀՀ պարետի՝ օգոստոսի 18-ի N 253-Ն որոշման

համաձայն՝ ստացված ամբողջ տեղեկատվությունը փոխանցելով պարետատուն:

 
 
 

Comments


bottom of page