top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Թուրքիան փորձում է պատգամավորական անձեռնմխելիությունից զրկել Կարո Փայլանին և ևս 6 անձի

Անկարայի գլխավոր դատախազը սեպտեմբերի 25-ին հայտնել է, որ քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» 7 պատգամավորների անձեռնմխելիությունից զրկելու գործընթաց է սկսել, ովքեր Քոբանիում իրադարձությունների ժամանակ եղել են ԺԴԿ կուսակցության գործադիր խորհրդի անդամ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Զարթոնք» թերթը, այս մասին հայտնում է թուրքական Tele1 հեռուստանընկերությունը։

Հայտնի է, որ այդ ցուցակի մեջ են ընդգրկվել են պատգամավորներ Կարո Փայլանը,  Սարուհան Օլուչը, Մերալ Դանիշ Բեշտաշը, Հուդա Կայան, Սեզայ Թեմելլին և Սերպիլ Քեմալբայը։

Զանգվածային ձերբակալություններին առաջինը արձագանքել է Արդյունաբերության և տեխնոլոգիայի նախարար Մուստաֆա Վարանքը, ով ասել էր, որ քրդամետ կուսակցության դեմ հակաահաբեկչական գործողություն է սկսվել, ովքեր Քոբանիում իրադարձությունների ժամանակ եղել են ԺԴԿ կուսակցության գործադիր խորհրդի անդամ։

0 comments

Comentarios


bottom of page