top of page

Գրոզնիում սպանված զինյալները ժամանել են արտերկրից. Կադիրով

Oct 13, 2020
1 min read

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը հայտնել է, որ մայրաքաղաք Գրոզնիի շրջանում հրաձգություն կազմակերպած հանցագործները ժամանել են արտերկրից: Այս մասին նա գրել է իր թելեգրամյան ալիքում: «Ապօրինի զինված խմբավորումների անդամների՝ արտերկրից տարածաշրջան ժամանելու մասին տեղեկությունը վաղ է հայտնվել իրավապահ մարմինների մոտ: Ձեռնարկվել են օպերատիվ միջոցառումներ նրանց գրավման համար»,- ասել է հանրապետության ղեկավարը, հայտնում է rg.ru-ն:

Որոնումների ժամանակ տեղի բնակիչները նույնպես օգնել են անվտանգության ուժերին, որոնք հաղորդել են ոչ հեռու տանը գտնվող կասկածելի անձանց մասին: Կադիրովը հավելել է, որ չեզոքացված զինյալների մոտ հայտնաբերել են զենք, կապի միջոցներ և զինամթերք: Նրանք տարածաշրջանում ահաբեկչություն էին նախապատրաստում: Առաջինը դեպքի վայր են ժամանել ոստիկանության հատուկջոկատայինները, որոնք էլ կռվի մեջ են մտել զինյալների հետ, ինչի հետևանքով նաև կորուստներ են կրել: Հանրապետության ղեկավարի խոսքով՝ ռուսական գվարդիայի զոհված մարտիկների ընտանիքներին «բազմակողմանի աջակցություն» է հատկացվելու:

«Ներկայումս Չեչնիայի Հանրապետության մայրաքաղաքում և ամբողջ տարածաշրջանում այժմ իրավիճակը կայուն և հանգիստ է: Սահմանափակող միջոցներ չկան, շարժն ազատ է: Բոլոր ծառայություններն աշխատում են սովորական ռեժիմով: Անվտանգության ուժերն աշխատել են հնարավորինս արհեստավարժ, հմուտ և ծածուկ»,- հավելել է Կադիրովը:

 
 
 

Comments


bottom of page