top of page

Ջալալ Հարությունյանի ղեկավարությամբ անց է կացվել ծառայողական խորհրդակցություն

Sep 13, 2020
1 min read

Պաշտպանության Բանակը հայտնում է, որ ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ –մայոր Ջալալ Հարությունյանի ղեկավարությամբ սեպտեմբերի 12-ին ՊԲ շտաբի նիստերի դահլիճում անց է կացվել ծառայողական խորհրդակցություն, որին ներկա են գտնվել բանակի հրամանատարի տեղակալները, շտաբի բաժինների և ծառայությունների պետերը, միավորումների և զորամասերի հրամանատարները:


Խորհրդակցության ժամանակ քննարկվել են համաբանակային նշանակության ընթացիկ ու առաջիկա անելիքները, որոնց վերաբերյալ ներկա հրամկազմի ներկայացուցիչները ցուցումներ ու հանձնարարականներ են ստացել ռազմական գերատեսչության ղեկավարի կողմից:


 
 
 

Comments


bottom of page