Search

IRI ինստիտուտի հարցումը․ Հայաստանի բնակիչները դժգոհ են վարչապետի աշխատակազմի աշխատանքից


Հայաստանի բնակիչները դժգոհ են վարչապետի աշխատակազմի աշխատանքից։ Այս մասին են վկայում IRI ինստիտուտի հարցման տվյալները։ Հետազոտության համաձայն՝ վերջինիս աշխատանքից շատ դժգոհ է հարցվածների 33%-ը, մասամբ գոհ՝ 30, որոշ չափով դժգոհ՝ 15%-ը, եւ միայն 19%-ն է լիովին գոհ աշխատակազմի աշխատանքից, իսկ 4%-ը չի կարողացել պատասխանել կամ հրաժարվել է պատասխանել։

Ընդ որում, նախագահի աշխատակազմի աշխատանքից դժգոհ է 39%-ը, մասամբ գոհ է 26%-ը, որոշ չափով դժգոհ է 14%-ը, գոհ է ընդամենը 9%-ը։

Հարցման համաձայն՝ բանակի ղեկավարության աշխատանքից դժգոհ է քաղաքացիների 36%-ը, որոշ չափով դժգոհ է 18%-ը, մասամբ գոհ է 29%-ը, եւ միայն 11%-ն է լիովին բավարարված։

Ինչ վերաբերում է դատարաններին, ապա 27%-ը շատ դժգոհ է դատարանների աշխատանքից, 29%-ը մասամբ գոհ է, 20%-ը որոշ չափով դժգոհ է, միայն 8%-ը դրական է գնահատել դատարանների աշխատանքը։ Միաժամանակ, ԿԸՀ-ի աշխատանքից մասամբ գոհ է 34%-ը, շատ դժգոհ է 20%-ը, եւս 23%-ը լիովին բավարարված է։

Նշենք, որ հարցումն իրականացրել է IRI Միջազգային հանրապետական ​​ինստիտուտը, որի տնօրենների խորհրդի նախագահն ամերիկացի սենատոր Դեն Սալիվանն է։

Գագիկ Ջհանգիրյանի և Լիպարիտ Մելիքջանյանի լիազորությունները դադարեցվել են

Հայաստանում ԱՄՆ և ՌԴ դեսպանատներում ռումբ չի հայտնաբերվել․ ԱԻՆ

Հնդկաստանի կողմից դրամաշնորհային աջակցության մասին հուշագիր ստորագրվեց

Նախագահական նստավայրում կայացավ 3 դատավորների երդմնակալությունը

Երեք օրում բացահայտվել է 76 հանցագործության դեպք

Հայաստանում վերջին մեկ շաբաթում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 174 նոր դեպք. Մահ չի գրանցվել

Վրաստանն արգելել է ցորենի և գարու արտահանումն այդ թվում Հայաստան

ԼՐԱՀՈՍ
practice cover.png