Search

Human Rights Watch-ն ահազանգում է Ադրբեջանում հայ գերիների նկատմամբ անմարդկային վերաբերմունքի մասին


Ադրբեջանական ուժերն անմարդկային վերաբերմունք են ցուցաբերել Լեռնային Ղարաբաղի հակամարտության ընթացքում գերեվարված հայ գերիների նկատմամբ։ Ինչպես փոխանցում է «Արմենպրեսը», այդ մասին հայտարարել է Human Rights Watch միջազգային կազմակերպությունը՝ ավելացնելով, որ հոկտեմբերից սկսած հայ ռազմագերիները ենթարկվել են ֆիզիկական բռնության և նվաստացման, այդ գործողությունները նկարահանվել և տեսանյութերի միջոցով լայնորեն տարածվել են սոցիալական ցանցերում։ Իրավապաշտպան հայտնի կազմակերպությունն ահազանգում է՝ տեսանյութերը պատկերում են, թե ինչպես են ադրբեջանցիներն ապտակում, հարվածում և նվաստացնում հայ ռազմագերիներին, ակնհայտ ճնշման և նվաստացման միջոցով ստիպում նրանց համբուրել Ադրբեջանի դրոշը, գովաբանել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, հայհոյել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և հայտարարել, որ Լեռնային Ղարաբաղն Ադրբեջան է: «Տեսանյութերի մեծ մասում առևանգողների դեմքերը տեսանելի են, ինչը ենթադրում է, որ նրանք չեն վախենում պատասխանատվության ենթարկվելուց: Ռազմագերիների նկատմամբ բռնի և նվաստացուցիչ վերաբերմունքը չի կարող արդարացվել։ Մարդասիրական իրավունքի հարգումը ռազմագերիներին պաշտպանելու պարտավորություն է ենթադրում։ Ադրբեջանի իշխանությունները պետք է անհապաղ վերջ տան նման վերաբերմունքին»,- ասել է Human Rights Watch-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տնօրեն Հյու Ուիլյամսոնը: Նա ավելացրել է, որ չնայած Human Rights Watch-ի վերանայված տեսանյութերում նկարահանված որոշ ռազմագերիներ իրենց ընտանիքների հետ շփումներում նշել են, որ իրենց լավ են վերաբերվում, սակայն ակնհայտ է, որ նրանց անվտանգության և բարեկեցության հարցում մտահոգվելու լուրջ հիմքեր կան: «Միջազգային մարդասիրական իրավունքը կամ զինված հակամարտության օրենքը պահանջում է, որ զինված հակամարտության կողմերը ցանկացած պարագայում մարդասիրաբար վերաբերվեն ռազմագերիներին: Ժնևի երրորդ կոնվենցիան պաշտպանում է ռազմագերիներին, մասնավորապես, բռնության կամ ահաբեկման գործողություններից, վիրավորանքներից և հասարակության հետաքրքրասիրությունից»,- ասված է հայտարարության մեջ:

Մակունցը փորձում է փախչել այն պատասխանատվությունից, որը վերահաս է այս խունտայի նկատմամբ. Աշոտյան

Փաշինյանի կողմից 2018-ին իշխանազավթումը պայմանավորված էր արցախյան հարցով. Աշոտյան

Պլակատը՝ որպես քաղաքացիական դիրքորոշման արտահայտամիջոց

Ստեղծվել է ձմեռային զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումների և բողոքների քննարկման հանձնաժողով

Հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 58 նոր դեպք. մահացել է 10 մարդ

Մարիինյան թատրոնի մասնագետները տեսագրում և ձայնագրում են Բեթհովենի սիմֆոնիաները

ԿԳՄՍ նախարարի ուղերձը՝ Կրթության միջազգային օրվա առթիվ

ԼՐԱՀՈՍ
practice cover.png
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ
  • Facebook
  • YouTube
ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: