Հիմնանորոգվում է Հ-5, Հ-6-Նոր Գեղի-Արգել-Արզական-Հրազդան ճանապարհահատվածը
Հիմնանորոգվում է Հ-5, Հ-6-Նոր Գեղի-Արգել-Արզական-Հրազդան հանրապետական նշանակության
ավտոճանապարհի կմ36+000 - կմ36+700 հատվածը։ Շինարարական աշխատանքների համար ՀՀ պետական բյուջեից հատկացվել է 73 միլիոն 600 հազար ՀՀ դրամ։
Կապալառու «Հրազդանի ՃՇՇՁե ԲԲԸ-ն հիմնանորոգման աշխատանքների շրջանակում իրականացնում է
հողային աշխատանքներ, կողնակների հարթեցում և լրացում, ջրահեռացման համակարգերի մաքրում,
անվտանգության տարրերի (նոր ազդանշանային С1 տիպի պլաստիկ սյուներ և երկաթե արգելապատնեշներ), նոր նշանների, երկշերտ ասֆալտբետոնե ծածկի տեղադրում և գծանշում։
Comments