ՀՀ զորամասերից մեկում 19-ամյա զինծառայող է մահացել
Aug 22, 2020
1 min read

Հայաստանի զորամասերից մեկում 19-ամյա զինծառայող է մահացել։ Տեղեկությունը հատնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։ «Օգոստոսի 21-ին, ժամը 15:00-ի սահմաններում, ՀՀ զորամասերից մեկում ժամկետային զինծառայող, շարքային Խաչիկ Գասպարի Բաղդասարյանը (ծնված 2001թ), կորցրել է գիտակցությունը: Ժամկետային զինծառայողը տեղափոխվել է ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ, սակայն նրա կյանքը փրկել չի հաջողվել»,–ասված հաղորդագրության մեջ: ՀՀ պաշտպանության նախարարությունը խորին ցավակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:




Comments