top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Ուշադրություն․ ԱՆՎՃԱՐ ուղարկեք ձեր ծանրոցը ՀՀ Զինված ուժերի զորքերին․ «Հայփոստ» ՓԲԸ


«Հայփոստ» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ այժմ կարող եք ԱՆՎՃԱՐ ուղարկել ծանրոց ՀՀ Զինված ուժերի զորքերին:

«Սիրելի հայրենակիցներ, եթե ցանկանում եք իրային պարագաներով ծանրոցներ ուղարկել Զինված ուժերի զորքերին, կարող եք ձեր ծանրոցներով մոտենալ «Հայփոստի» ցանկացած բաժանմունք և նշելով ք. Երևան Արցախի 61 հասցեն ՝ անվճար ուղարկել ցանկացած քաշի և ծավալի ծանրոց: Ինչպես նաև՝ «Հայփոստով» Արցախ ուղարկվող ծանրոցների սակագինը սահմանվել է 0 դրամ: Ստորև ներկայացնում ենք անհրաժեշտ պարագաների ցանկը.

Անձնական հիգիենայի պարագաներ

Ատամի մածուկ, խոզանակ

Օճառ, սափրվելու պարագաներ

Զուգարանի թուղթ

Ստերիլ բինտեր, քնապարկ

Ինչպես նաև՝ գուլպաներ և անդրավարտիք»։

0 comments

Comments


bottom of page