top of page

Մենք ի զորու ենք պաշտպանելու Հռչակագրի սահմանած արժեքները․Հայկ Մարության

Aug 23, 2020
1 min read

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը շնորհավորել է Անկախության հռչակագրի ընդունման կապակցությամբ․


«30 տարի առաջ այս օրը ՀԽՍՀ Գերագույն խորհուրդը ձայների բացարձակ մեծամասնությամբ ընդունեց Հայաստանի անկախության հռչակագիրը:

Հռչակագրի ընդունումը մեր նորագույն պատմության կարեւորագույն իրադարձություններից մեկն է:

Այն նշանավորեց վայրիվերումներով, ողբերգություններով ու հաղթանակներով լեցուն 20-րդ դարի ավարտն ու մաքառումներով ու մարտահրավերներով լեցուն հաջորդ պատմական փուլի սկիզբը՝ ժամանակակից ազգային անկախ պետականության կայացման մեկնարկը դրեց:

1990-ի օգոստոսի 23-ին մեր ավագ եղբայրները մեզ արժանապատիվ կյանքի ուղեգիր տվեցին: Հետագայում,՝ 1992-ի մայիսին, 1994-ի մայիսին, 2016-ի ապրիլին, 2018-ի ապրիլին ու 2020-ի հուլիսին մենք ցույց տվեցինք, որ ի զորու ենք պաշտպանելու Հռչակագրի սահմանած արժեքները:

Կեցցե՜ Հայաստանի Հայաստանի Հանրապետությունը»:

 
 
 

Comments


bottom of page