top of page

Հայաստանը COVID-19-ի դեմ պատվաստանյութ կգնի. արդեն համաձայնագիր է ստորագրվել

Sep 26, 2020
1 min read

Հայաստանը նախատեսում է գնել շուրջ 600 հազար դեղաչափ՝ ռիսկի խմբերում գտնվող շուրջ 300 հազար անձանց համար, յուրաքանչյուրին` երկու դեղաչափ։

Հայաստանը COVID-19-ի դեմ պատվաստանյութ կգնի, արդեն համաձայնագիր է ստորագրվել միջազգային COVAX FACILTY-ի հիմնադրամի հետ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։

COVAX FACILTY–ն գնումների հարթակ է, որը համակարգում են միջազգային գործընկերները և որն անմիջական բանակցություններ է վարում պատվաստանյութերի արտադրողների հետ՝ նպաստելով գործընթացի արագացմանը։

Հայաստանը նախատեսում է գնել շուրջ 600 հազար դեղաչափ՝ ռիսկի խմբերում գտնվող շուրջ 300 հազար անձի համար, յուրաքանչյուրին` երկու դեղաչափ։ Պատվաստանյութ ձեռք բերելու ընդհանուր արժեքը մոտավորապես 6 միլիոն 330 հազար դոլար է, մեկ դեղաչափի միջինացված արժեքը` 10.55 դոլար, որը կարող է բանակցությունների արդյունքում նվազել։

Պատվաստանյութի առաջին չափաբաժնի մատակարարումը նախատեսվում է 2021 թվականին՝ անվտանգ և արդյունավետ պատվաստանյութերի լիցենզավորումից և կիրառման թույլտվությունից հետո։


Նշենք, որ մարտ ամսից մինչ օրս Հայաստանում կորոնավիրուսով է վարակվել 49 072 մարդ, մահացել են 948-ը, կատարվել է 280 366 թեստավորում։




 
 
 

Comments


bottom of page