top of page

Հայաստանում հայտարարվում է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք․ Փաշինյան

Հայաստանի Հանրապետությունում հայտարարվում է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։

Այս մասին գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Սիրելի հայրենակիցներ.

Հիմա կառավարության որոշմամբ Հայաստանի Հանրապետությունում հայտարարվում է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք: Որոշումը ուժի մեջ կմտնի հրապարակման պահից:

Զորքերին կցագրված անձնակազմերին կոչ եմ անում ներկայանալ իրենց տարածքային զինկոմիսարիատներ:

Հանուն հայրենիքի, հանուն հաղթանակի»:

 
 
 

Comments


bottom of page