Search

Մենք իրավունք չունենք թուլանալու. Արշակյան

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը Ֆեյսբուքի էջում գրել է.

«Կոչս ուղղում եմ բոլոր այն ուժերին՝ Հայաստանում թե Սփյուռքում, բոլոր բոլոր անհատներին, խմբերին, կազմակերպություններին, որոնք այս օրերին լծված էին ռազմարդյունաբերության զարգացմանը, տարբեր կոմպոնենտների ու տեխնոլոգիաների մատակարարումներին, նորագույն զենքերի մշակումներին, ռազմարդյունաբերական ընկերություններին օժանդակություն տրամադրողներին։ Սիրելի հայրենակիցներ, Ձեր ներդրած ջանքերի, շուրջօրյա գերմարդկային աշխատանքի շնորհիվ հնարավոր է եղել արձանագրել բազմաթիվ հաջողություններ, որոնք մարտի դաշտում արդյունավետ կիրառվել են` փրկելով բազմաթիվ կյանքեր։ Այժմ անհրաժեշտ է զարգացնել, ոչ մի դեպքում, ոչ մի դեպքում չի կարելի կանգ առնել, թուլացնել զգոնությունը, հանգստանալ։ Շարունակեք աշխատել նույն եռանդով` ներդնելով առավելագույն ջանքերը։ Մենք իրավունք չունենք թուլանալու, մենք պիտի հասնենք առավելագույնին, սա է իմ կոչն ու խնդրանքը։ Շնորհակալ եմ Ձեր ներդրած ջանքերի համար»։

Ինդոնեզիայի Լոմբլեն կղզում ժայթքել է Լևոտոլո հրաբուխը (տեսանյութ)

Պաշտոնապես հիմա դիմում եմ բոլոր ուժային կառույցներին. Արման Աբովյան

Ես հիմա հանունի համար եմ կանգնած. Արփինե Հովհաննիսյան

Արցախի ԱԺ նախագահ. Սերժ Սարգսյանի այդ խոսքերը ես հիշեցի նոյեմբերի 9-ին, երբ Ստեփանակերտը դատարկ էր

Նոր սահման, նոր խրամատներ. զինծառայողները նոր դիրքեր են կառուցում

Լուսանկարներ օկուպացված Հադրութից

Ողբերգության հանգեցրած կառավարությունը պետք է գնա

ԼՐԱՀՈՍ
practice cover.png
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ
  • Facebook
  • YouTube
ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: