Search

Հակոբ Արշակյանը մեկնում է Ռուսաստան

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանն ու նրա օգնական Ինգա Վարդանյանը գործուղվել են Ռուսաստանի Դաշնություն: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նրանց գործուղելու մասին որոշում է ստորագրել, որը հրապարակվել է կառավարության կայքում։

Սեպտեմբերի 23-25-ը Ռուսաստանի Դաշնության Նիժնի Նովգորոդ քաղաքում Արշակյանն ու Վարդանյանը մասնակցելու են «Արտադրողական Ռուսաստանի թվային արդյունաբերություն 2020» համաժողովին ու դրա շրջանակներում կայանալիք «ԵԱՏՄ թվային հարթակ՝ երկրների համագործակցություն» թեմայով պանելային նստաշրջանին:

Համաժողովի կայքում հրապարակված տեղեկության համաձայն` միջոցառման նպատակն է թվային տնտեսության ներկայի ու ապագայի հարցերի, արդյունաբերության թվային տրանսֆորմացիայի քննարկումը՝ պետության ու գործարար շրջանակների մասնակցությամբ:

Նախարարը գործուղումից վերադառնալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում ՌԴ գործուղման արդյունքների մասին հաշվետվություն պետք է ներկայացնի ՀՀ վարչապետի աշխատակազմին ու ԱԳՆ–ին։




Մեկնարկում է «Տիեզերական ճամբար 2022»-ի հայտագրումը. ԲՏԱ նախարարություն

Ըստ IIF-ի՝ կապիտալի հոսքերը դեպի զարգացող շուկաներ կկրճատվեն 42 տոկոսով

Արթուր Թովմասյանն առաջարկել է ստեղծել Արցախ-Լիբանան բարեկամական շրջանակ

Ռուսաստանը կկարողանա խուսափել դեֆոլտից ԱՄՆ-ի՝ լիցենզիայի երկարաձգումից հրաժարվելուց հետո

Նարե Ղազարյանը նշանակվել է Սյունիքի մարզպետի տեղակալ

Ավետիք Չալաբյանի կալանքի դեմ բողոքը մակագրվել է Արմեն Դանիելյանին

ԱՄՆ-ը պետք է առանց հապաղելու Ադրբեջանին պատասխանատվության կանչի Արցախի դեմ ագրեսիայի համար․ Փալոնե

ԼՐԱՀՈՍ
practice cover.png