top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Գյումրին աշխարհի ամենագեղեցիկ քաղաքներից մեկն է. ԵՄ դեսպանատուն


Հայաստանում ԵՄ դեսպանատան ֆեյսբուքյան էջում ամփոփվել են ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինի Գյումրի կատարած այցը: Հիշեցնենք, ԵՄ դեսպանն օրեր առաջ այցելել էր Գյումրի, քաղաքային ու մարզային իշխանությունների հետ քննարկել Գյումրիում և Շիրակի մարզում ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերը: ԵՄ կֆինանսավորի նաև Գյումրի քաղաքի լուսավորության ցանցի արդիականացումը: «Գյումրին աշխարհի ամենագեղեցիկ քաղաքներից մեկն է:


ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը հիանում է տաղանդավոր գյումրեցիներով, քաղաքի եզակի ճարտարապետությամբ և Գյումրիին բնորոշ յուրահատուկ մթնոլորտով, որը քաղաքը պահպանել է: Դիտեք ԵՄ դեսպանի Գյումրի այցելության ժամանակ կատարված լուսանկարները և բացահայտեք քաղաքի զարմանահրաշ տեսարաններն ու մարդկանց»,- ասված է Եմ դեսպանատան գրառման մեջ: Գրառման հետ միասին հրապարակվել են լուսանկարներ՝ արված Ասլամազյան քույրերի պատկերասրահում, «Սև բերդ» ամրոցում, Գյումրիում Իտալիայի պատվո հյուպատոս Անտոնիո Մոնտալդոյի խեցեգործության և քանդակագործ Ալբերտ Վարդանյանի արվեստանոցներում: Անդրեա Վիկտորինն այցելել է նաև «Արեգակ» ներառական փուռ-սրճարան:


0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page