Search

Շիրակի մարզպետի նախաձեռնությամբ մաքրման աշխատանքներ են իրականացվել Թռչկանի ջրվեժի հարակից տարածքում


Լուսանկարներում Թռչկանի ջրվեժի տարածքն է այսօր։

Ականջալուր լինելով և հետևելով երեկ հնչեցրածս կոչին՝ Շիրակի մարզպետի նախաձեռնությամբ մաքրման աշխատանքներ են իրականացվել Թռչկանի ջրվեժի հարակից ամբողջ տարածքում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը։

«Այս օրինակելի նախաձեռնությունն իրականացրել են Հայաստանի Տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի տնօրինությունը, մասնաճյուղի առաջին կուրսեցիները, Հայկական «Կարիտաս» ԲՀԿ-ի «Փոքրիկ Իշխան» կենտրոնի սաները, ինչպես նաև միացել են Շիրակի մարզպետը և Սարապատ համայնքի ղեկավարը։ Եվս մեկ անգամ կոչ եմ անում ու հորդորում մեր քաղաքացիներին՝ ավելի հոգատար և սրտացավ լինել շրջակա միջավայրի հանդեպ՝ մասնավորապես կարևորելով դրա մաքրության և անխաթարության պահպանումը։ Միայն բնության հանդեպ պատասխանատու վերաբերմունքը վարքագծի պարտադիր կանոն դարձնելով՝ կարող ենք ապագա սերունդներին փոխանցել մեր անկրկնելի բնությունը։ Սիրելի՛ քաղաքացիներ, խնամքով վերաբերվեք Հայաստանի չքնաղ բնաշխարհի յուրաքանչյուր անկյունի, այլապես ամենախիստ վարչարարությունն անհրաժեշտություն է դառնալու այս խնդիրը լուծելու համար։

Շնորհակալ եմ հարգելի գործընկերոջս՝ Շիրակի մարզպետին և նրա աշխատակազմին։

#պաշտպանված_շրջակա_միջավայր ունենալու՛ ենք»,- գրել է նա։

Ավստրալիայի վարչապետն ընդունել է իր պարտությունը խորհրդարանական ընտրություններում

Լիտվայի նախագահը ծանոթացել է հայ միջնադարյան մատենագրությանը

Հակառակորդի կրակոցից զինծառայող է վիրավորվել․ ՊՆ

Այս օրերին Փաշինյանի կողմից ձեռք բերվելիք պայմանավորվածությունը լեգիտիմ չէ. Վանեցյան

Վաղը օրը նվիրելու ենք բովանդակային հարցերի քննարկմանը

Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով

Աստված վերջապես թող վճռականություն և ուժ տա սեփական ցավին անտարբեր մեր ժողովրդին. Զաքարյան

ԼՐԱՀՈՍ
practice cover.png