top of page

Հունաստանը հետ է կանչում Բաքվում իր դեսպանին

Oct 7, 2020
1 min read


Հունաստանը հետ է կանչում Ադրբեջանում իր դեսպանին՝ խորհրդակցությունների նպատակով։ Վկայակոչելով Հունաստանի արտաքին գործերի նախարարությանը՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

Պաշտոնական Աթենքը նման քայլի է դիմել «Ադրբեջանի կառավարությունից հնչող անհիմն և վիրավորական հայտարարությունների պատճառով»։

Այդ հայտարարություններում ադրբեջանական կողմը պնդում էր, թե պաշտոնական Աթենքը հանդուրժում է զինյալների ներկայությունն իր տարածքում:

Հունաստանի ԱԳՆ-ը հաղորդել է, որ դեսպանին հետ կանչելուց բացի Բաքվին պաշտոնական բողոքի նոտա է փոխանցվել։

 
 
 

Comments


bottom of page