top of page

GPS միջոցով սահմանագծումը հանգեցրել է լրջագույն խնդիրների. Միքայել Մելքումյան

Jan 21, 2021
1 min read

Մենք եղել ենք մարզի բոլոր քաղաքներում, այցելել ենք Որոտան և Շուռնուխ գյուղեր, որոնք կանգնել են լրջագույն խնդիրների առաջ: Մենք այդ մարդկանց սոցիալական օգնություն էինք տարել»,- այս մասին հունվարի 21-ին Ազգային ժողովում ավանդական ճեպազրույցների ժամանակ ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:

Պատգամավորը հավաստիացրեց, որ ԲՀԿ-ն միշտ ուշադիր կլինի Սյունիքի բնակիչների խնդիրների հանդեպ: Ավելին, նրա գնահատմամբ, այսօրվա դրությամբ Սյունիքը սպառնալիքի տակ է, եւ այդ սպառնալիքի զգալի մասը բխում է հարեւան Ադրբեջանից: «Շուռնուխի ուղղությամբ ադրբեջանցի զինվորականները տեղակայված են տեղի բնակիչների տներից ընդամենը 5 մետր հեռավորությամբ: Գյուղի մի մասն ընդհանրապես անցել է ադրբեջանցիներին: GPS միջոցով սահմանագծումը հանգեցրել է լրջագույն խնդիրների եւ ռիսկերի: Այդուհանդերձ, դրանք պետք է ինչ-որ կերպ հաղթահարել»,- հավելեց Մելքումյանը



 
 
 

Comments


bottom of page