top of page

Google-ի որոնումից օգտվողները կկարողանան պատկերներ ստեղծել նեյրոցանցի միջոցով

  • Anews
  • Oct 16, 2023
  • 1 min read


Google-ն իր որոնողական համակարգում ներդրել է արհեստական բանականության միջոցով պատկերների ստեղծման հնարավորություն: Google Search Generative Experience-ը (SGE) օգտատերերին թույլ է տալիս տեքստի նկարագրության հիման վրա ստեղծել պատկերներ՝ օգտագործելով արհեստական բանականության Imagen մոդելը:

Պատկեր ստեղծելու համար օգտատերը պարզապես պետք է մուտքագրի դրա նկարագրությունը որոնման տողում, և համակարգը կառաջարկի մի քանի տարբերակ, որոնցից կարելի է ընտրել լավագույնը։ Ստեղծված պատկերը կարող է խմբագրվել նաև տեքստային հրամանների միջոցով: Նոր գործառույթն աշխատում է նաև Google-ի պատկերների որոնման բաժնում։

Commentaires


bottom of page