Գեղարքունիքի մարզի սահմանային դիրքերում իրավիճակը վերահսկելի է. Գնել Սանոսյան
- Sep 27, 2020
- 1 min read
Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Հակառակորդը Արցախի ուղղությամբ հարձակում է սկսել։ Պաշտպանության բանակը հետ է մղում հակառակորդի հարձակումները:
Ես վստահ եմ, որ ձեզնից յուրաքանչյուրը ամուր կանգնած է Պաշտպանության բանակի, ՀՀ Պաշտպանության նախարարության և Հայաստանի զինված ուժերի կողքին և մեր հզոր տղաների գործողությունների սատարողն է:
Գեղարքունիքի մարզի սահմանային դիրքերում իրավիճակը վերահսկելի է:
Ես խնդրում և միաժամանակ հորդորում եմ չմատնվել խուճապի և հետևել միայն պաշտոնական լրատվությանը:
Կեցցե մեր Հայրենիքը, կեցցե մեր հզոր ու հաղթական բանակը: Մենք հաղթելու ենք»:







Comments