top of page

Վրաստանը երկարաձգում է կանոնավոր ավիափոխադրումների արգելքը

Sep 12, 2020
1 min read

Վրաստանի իշխանությունները որոշում են կայացրել երկարաձգել միջազգային կանոնավոր ավիափոխադրումների սահմանափակումները։

Այլ ուղղություններով կանոնավոր օդային ավիակապի փուլային վերականգնման մասին որոշումը կընդունվի` հաշվի առնելով համաճարակաբանական իրավիճակը:


Կանոնավոր միջազգային թռիչքները դադարեցվել էին այս տարվա մարտին՝ կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով:

Նախատեսվում էր այն վերսկսել սեպտեմբերի 30-ին, բայց երկրի համաճարակաբաններն այս շաբաթ պաշտոնապես հայտարարեցին վարակի երկրորդ ալիքի մասին:

Այս պահին Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը 2075 է։


Անցած շաբաթվա ընթացքում վարակվածների թիվն աճել է 454-ով:

Վերջին օրվա ընթացքում արձանագրվել է կորոնավիրուսի վարակակիրների թվի ռեկորդային աճ՝ 158։

Նոր վարակակիրների մեծ մասն Աջարիայում են:




 
 
 

Comments


bottom of page