Gate of Frequency. Ինքնատիպ ու տարբերվող համերգ

Ապրիլի 19-ին, ժամը 19:30 Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա Հայաստանի պետական կամերային նվագախմբի և 5th Season խմբի համերգը:
Բացառիկ ձևաչափ ունեցող ինքնատիպ այս համերգին Կամերային նվագախումբը հանդես կգա գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Վահան Մարտիրոսյանի ղեկավարությամբ: Իսկ 5th Season խմբի կազմում ելույթ կունենան ճանաչված ու սիրված երաժիշտներ «Գրեմմի»-ի մրցանակակիր Արթո Թունչբոյաջյանը (հարվածային և վոկալ), ՀՀ վաստակավոր արտիստ Վահագն Հայրապետյանը (դաշնամուր), Սամ Սարյանը (ձայնային էֆեկտներ), Մակար Նովիկովը (կոնտրաբաս/Ռուսաստան):
Համերգին կհնչեն Արթո Թունչբոյաջյանի, Վահագն Հայրապետյանի օրիգինալ ու ինքնատիպ ստեղծագործությունները: Այս համերգը նոր ստեղծագործությունների ու փորձարական ինքնատիպ ձևաչափի հետաքրքիր համադրություն է:
Համերգային երեկոն կրում է Gate of Frequency (Մուտք ձայնային հաճախականություն) խորագիրը: