Գարեգին Բ–ն մեկնել է Իտալիա
Sep 26, 2020
1 min read
Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ–ն սեպտեմբերի 26-ին հայրապետական այցով մեկնել է Իտալիայի Հանրապետություն։ Տեղեկությունը հայտնում է Մայր աթոռի տեղեկատվական համակարգը։

«Այցի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը Վատիկանում հանդիպում կունենա Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի հետ»,– նշված է հաղորդագրության մեջ։
Նորին Սրբությունը նաև իր օրհնությունը կբաշխի Միլանի հայ համայնքին։
Հիշեցնենք` չորս տարի առաջ Հռոմի պապն այցելել էր Հայաստան։ Այդ այցելությունը լայնորեն լուսաբանվել ու մեծ հնչեղություն էր ստացել աշխարհում։




Comments